Լոս Անջելեսում ամեն օր մահանում է երեք անօթևան
Լոս Անջելեսում բնակվում է մոտ 60 հազար անօթևան, որոնցից ամեն օր մահանում են երեքը:
Los Angeles Times օրաթերթը գրել է. «Լոս Անջելես քաղաքում կա մոտ 60 հազար անօթևան, որոնք գիշերն անցկացնում են բաց երկնքի տակ, ավտոմեքենաներում, ապաստարաններում, զբոսայգիներում: Եվ ամեն օր, նրանցից երեքը մահանում են փողոցներում կամ հիվանդանոցներում»:
Հաղորդման մեջ նշված է, որ 2019թ սկզբից մինչ այժմ, Լոս Անջելես քաղաքում մահացել է 698 անօթևան և եթե այսպես շարունակվի, մինչև տարեվերջ, այդ թիվը կհասնի հազարի:
Թերթը հավելել է, որ անօթևանների դիակները երբեմն հայտնաբերվում են այն ժամանակ, երբ դրանք արդեն քայքայվել են: Իսկ որոշ դեպքերում, մահացածների մոտ փաստաթղթեր չլինելու պատճառով, հնարավոր չի լինում ճանաչել նրանց ինքնությունը: