Ամազոնի հրդեհը հասել է Բոլիվիա
(last modified Sun, 08 Sep 2019 14:38:45 GMT )
Սեպտեմբեր 08, 2019 19:08 Asia/Tehran
  • Ամազոնի հրդեհը հասել է Բոլիվիա

Ամազոնի արևադարձային անտառներում մոլեգնող հրդեհները ոչնչացրել են Բոլիվիայի տարածքում գտնվող հազարավոր հեկտար անտառներ:

CNN հեռուստաընկերությունն այսօր հաղորդել է, որ Ամազոնի  անտառներում մոլեգնող հրդեհները ոչ միայն տարածվել են Բրազիլիայում այլև դրանք առայսօր ոչնչացրել են  Բոլիվիայի տարածքում  գտնվող մեկ միլիոն 700 հազար հեկտար անտառներ:

Բոլիվիայի Սանտաքրուզ տարածքի  էկոլոգիական բաժնի պաշտոնյա Սինթիա Ասինը նշելով ,որ հրդեների մեծ մասը տեղի է ունեցել պահպանվող տարածքներում, Բոլիվիայի կառավարությանը կոչ է արել երկրում Ազգային աղետ հայտարարել: 

Նա հավելել է.«Հրդեհի հետևանքով ոչնչացել է կենսաբանական բազմազանության և ջրամատակարարման մեծ մասը»:

Փորձագետներն Ամազոնի անտառներն անվանել են երկրագնդի թոքերը,որոնք կենսական նշանակություն ունեն երկրագնդի համար: