Նիգերիայի անվտանգության ուժերը հարձակվել են Աշուրայի սգավորների վրա
(last modified Tue, 10 Sep 2019 14:07:44 GMT )
Սեպտեմբեր 10, 2019 18:37 Asia/Tehran

Նիգերիայում Հուսեյնական Աշուրայի սգավորների թափորների վրա Նիգերիայի անվտանգության ուժերի հարձակման հետևանքով, զոհվել կամ վիրավորվել են տասնյակ մարդիկ:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Նիգերիայի իսլամական շարժումը հայտարարել է, որ երեքշաբթի օրը իմամ Հուսեյնի սգավորների ուղղությամբ այդ երկրի զորայինների հրաձգության հետևանքով, զոհվել է 3 մարդ և վիրավորվել եբ տասնյակ ուրիշներ:

Սա առաջին անգամը չէ, որ Նիգերիայի զորայիններն այդ երկրի տարբեր շրջաններում հարձակվում են Իմամ Հուսեյնի սգավորների վրա:

Անցյալ տարի նույնպես, Նիգերիայի «Զարիա» քաղաքում աշուրայի օրը սգավորների հավաքի վրա այդ երկրի բանակի հարձակման հետևանքով, զոհվեց մի կին: