Գերմանիայի կանցլերը կարևորել է Իրանի հետ համագործակցությունը
Վերահաստատելով Բեռլինի հավատարմությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, Գերմանիայի կանցլերն ասել է.«Բեռլինը համագործակցում է Թեհրանի հետ՝ արևմտյան Ասիայում լարվածությունը նվազեցնելու համար»:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի օրը նշել է.«Բեռլինը քայլ առ քայլ շարունակում է համագործակցել Իրանի հետ՝ արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածության նվազեցման հարցով մի ելք գտնելու համար և դա ներառված է Գերմանիայի օրակարգում»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու Եվրոպայի որոշմանը, Գերմանիայի կանցլերը հավելել է.«Արևմտյան Ասիայում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը ներառված են եվրոպական երկրների օրակարգում»:
Մերկելն այն դեպքում է անդրադարձել Իրանի հետ միջուկային համաձայնությանը հավատարիմ մնալուն, երբ եվրոպացիների կողմից ոչ մի լուրջ քայլ չի արվել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների իրականացման ուղղությամբ: