Սեպտեմբեր 13, 2019 12:57 Asia/Tehran
  •  Առողջապահության համաշխարհային կազմակեպությունը զգուշացրել է Եմենի երեխաների վիճակի կապակցությամբ

ԱՀԿ-ը հայտարարել է, որ կազմակերպության ֆինանսավորման կրճատումը սպառնում է Եմենի միլիոնավոր երեխաների կյանքին:

Հինգշաբթի օրը, կազմակերպությունը հայտարարել է, որ երկրները պետք է  պատասխանատվություն ստանձնեն Եմենի ժողովրդին աջակցելու հարցում, և կազմակերպության ֆինանսավորման կրճատումը կխոչընդոտի այդ երկրի միլոնավոր մարդկանց կյանքը փրկելուն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Ավելի վաղ, UNFPA- ի գործադիր տնօրեն Նատալիա Կանիմը հայտարարել էր, որ Եմենի կանայք կանգնած են հումանիտար աղետի շեմին: Նա հայտարարել էր, որ յուրաքանչյուր երկու ժամը մեկ, Եմենում կյանքից հեռանում է մեկ կին՝ առողջապահական ծառայությունների և ծննդաբերության ժամանակ առաջացած խնդիրների պատճառով:

Մեծ թվով իրավապաշտպան կազմակերպություններ, նախազգուշացրել են, Եմենում, որը արաբական աղքատ երկիր է և որտեղ ներկայումս ընթանում է Սաուդյան Արաբիայի սանձազերծած պատերազմը, հումանիտար ճգնաժամի սրման կապակցությամբ:

Սաուդյան Արաբիայի ագրեսիայի հետևանքով, մինչ այժմ Եմենում զոհվել է 16 հազար մարդ:

 

 

 

Պիտակ