Բրիտանիան երկարաձգել է Ասանժի կալանքի ժամկետը
https://parstoday.ir/hy/news/world-i111466-Բրիտանիան_երկարաձգել_է_Ասանժի_կալանքի_ժամկետը
Լոնդոնի դատարանը շաբաթ օրը հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանքի ժամկետը երկարաձգվում է, մինչև ԱՄՆ-ում կայանա վերջինիս արտահանձնման գործով դատը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2019 05:03 Asia/Tehran
  •  Բրիտանիան երկարաձգել է Ասանժի կալանքի ժամկետը

Լոնդոնի դատարանը շաբաթ օրը հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանքի ժամկետը երկարաձգվում է, մինչև ԱՄՆ-ում կայանա վերջինիս արտահանձնման գործով դատը:

Նախատեսված էր, որ սեպտեմբերի 22-ին Ասանժն ազատ արձակվի Լոնդոնի Բելմարշ բանտից, սակայն նա կշարունակի գտնվել կալանքի տակ:

Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը 7 տարի ապաստանելուց հետո, ապրիլի 11-ին, Ասանժն արտահանձնվեց Բրիտանիային:

Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալությունն իրականացվել է 2012թ այդ երկրի դատարանի վճիռ համաձայն, և այն բանից հետո, երբ Էկվադորի դատարանը հրաժարվեց ապաստան տրամադրել Ասանժին:

2006թ Ասանժը ստեղծեց WikiLeaks կայքը, որտեղ բացահայտեց Իրաքում ու Աֆղանստանում ամերիկացի զորայինների կողմից խաղաղ քաղաքացիների սպանությունների պատկերներն ու տեսագրությունները: