Ամերիկացի սենատորի արձագանքը Պոմպեոյի հակաիրանական մեղադրանքներին
Այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի հարձակումները վերագրեց Իրանին, ամերիկացի սենատորն այդ հայտարարությունն անխոհեմ մոտեցում է բնութագրել:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, դեմոկրատական սենատոր Քրիս Մորֆին, կիրակի օրն իր թուիթերյան էջում քննադատել է Մայք Պոմպեոյի հակաիրանական դրքորոշումը, ասելով, որ այս անպատասխանատու հայտարարությունը և պատերազմի մեջ մտնելու այս ձևը անխոհեմ է:
Մորֆին գրել է.«Սաուդցիները հարձակվում են եմենցիների դեմ և նրանք էլ պատասխանում են»:
Մերժելով Իրանի դեմ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամի հայտարարությունը, Մորֆին գրել է.«Եկեք անկեղծ լինենք: Սաուդյան Արաբիայի ու եմենցիների միջև պատերազմ է ընթանում և սաուդցիները ԱՄՆ-ի կառավարության օգնությամբ ամեն օր ռմբակոծում են Եմենը»:
Կիրակի առավոտյան, Մայք Պոմպեոն ասել է, որ Թեհրանը դերակատար է եղել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ Եմենի դիմադրության կողմից իրականացված հարձակումներում:
Շաբաթ օրը, Եմենի բանակն ու Անսարալլահի ժողովրդական ուժերը 10 անօդաչու թռչող սարքերով գրոհել են Սաուդյան Արաբիայի Արամքո ըկերության նավթավերամշակման երկու օբյեկտների դե, ինչի հետևանքով, խափանվել է սաուդցիների նավթի արդյունահանման ու արտահանման գործընթացը:
Չորս տարի շարունակ, Սպիտակ Տան հովանավորությամբ Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի ռազմական հարձակման հետևանքով, սպանվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր եմենցի խաղաղ բնակիչներ: