Ռուսաստան.«ԱՄՆ-ը պետք է հատուցի նախկին Հարավսլավիայի ռմբակոծության համար»
https://parstoday.ir/hy/news/world-i111512-Ռուսաստան._ԱՄՆ_ը_պետք_է_հատուցի_նախկին_Հարավսլավիայի_ռմբակոծության_համար
Կիրակի օրը, հակադարձելով Սերբիայում ԱՄՆ-ի դեսպան Քայլ Ռանդոլֆ Սկոթի հայտարարությանը, ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքում գրել է.«ԱՄՆ-ը պետք է ներողություն խնդրի 1999թ. նախկին Հարավսլավիան ռմբակոծելու պատճառով և պետք է հատուցում վճարի ԱՄՆ-ի ավիահարձակումներին հետևանքով զոհված ու վիրավորված անձանց հարազատներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2019 08:58 Asia/Tehran
  • Ռուսաստան.«ԱՄՆ-ը պետք է հատուցի նախկին Հարավսլավիայի ռմբակոծության համար»

Կիրակի օրը, հակադարձելով Սերբիայում ԱՄՆ-ի դեսպան Քայլ Ռանդոլֆ Սկոթի հայտարարությանը, ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքում գրել է.«ԱՄՆ-ը պետք է ներողություն խնդրի 1999թ. նախկին Հարավսլավիան ռմբակոծելու պատճառով և պետք է հատուցում վճարի ԱՄՆ-ի ավիահարձակումներին հետևանքով զոհված ու վիրավորված անձանց հարազատներին»:

 Ռանդոլֆ Սկոթը վերջերս հայտարարել է, որ Սերբիան պետք է ավելի լայն հայացքով դիտի 1999թ. ՆԱՏՕ-ի կողմից իրականացված ռմբակոծությանը:

1999թ. մարտին, Կոսովոյում ալբանացիների կոտորածը կանխելու պատրվակով, ՆԱՏՕ-ի ուժերը լայնամասշտաբ գործողություն իրականացրին Հարավսլավիայի դեմ:

Հաղորդումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը երեք ամիս ռմբակոծության ընթացքում 15 տոննա թուլացված ուրան է նետել Սերբիայում և այդպիսով քաղցկեղով տառապող հիվանդների թվի առումով Սերբիան առաջին երկիրն է Եվրոպայում: Այդ ռմբակոծություններին հաջորդող առաջին 10 ամիսների ընթացքում, գրանցվել են քաղցկեղի շուրջ 30 հազար դեպքեր և 18 հազար մահ:

Այդ ռմբակոծությունները ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս են պատճառել: