Ռուսաստանի դիրքորոշումը Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի սադրիչ քայլերի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i111672-Ռուսաստանի_դիրքորոշումը_Արևմտյան_Ասիայում_ԱՄՆ_ի_սադրիչ_քայլերի_դեմ
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը քննադատել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ ապակայունացնող քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2019 13:01 Asia/Tehran
  • Ռուսաստանի դիրքորոշումը Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի սադրիչ քայլերի դեմ

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը քննադատել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ ապակայունացնող քայլերը:

Ուրբաթ օրը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան  քննադատելով ԱՄՆ կառավարության ջանքերը Պարսից ծոցում ծովային դաշինք ստեղծելու ուղղությամբ, հավելել է, որ  այս կոալիցիան չի կայունացնի տարածաշրջանը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի օրը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեռ շարունակում է տարածաշրջանի լարվածության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և  ձևավորում է կոալիցիա:

ԻԻՀ ԱԳ նախարարը, քննադատելով Արևմտյան Ասիայում կոալիցիա ձևավորելու ԱՄՆ-ի ծրագիրը, անդրադարձել է խաղաղ երկխոսության համար Իրանի յոթ դիվանագիտական ​​նախաձեռնություններին:

Վերջին շաբաթներին ԱՄՆ-ը փորձում է ձևավորել կոլաիցիա՝ «Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության ապահվոման» նպատակով: Բայց Սպիտակ տան եվրոպական դաշնակիցները նույնպես չեն ողջունել այդ պլանը: