Բնապահպան ակտիվիստների բողոքի ցույցը Լոնդոնում
https://parstoday.ir/hy/news/world-i111698-Բնապահպան_ակտիվիստների_բողոքի_ցույցը_Լոնդոնում
Բնապահպան ակտիվիստները բողոքի ցույցեր են անցկացրել Լոնդոնում, արևմտյան երկրների կառավարությունների քաղաքականություների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2019 12:36 Asia/Tehran
  • Բնապահպան ակտիվիստների բողոքի ցույցը Լոնդոնում

Բնապահպան ակտիվիստները բողոքի ցույցեր են անցկացրել Լոնդոնում, արևմտյան երկրների կառավարությունների քաղաքականություների դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, տասնյակ հազարավոր բրիտանացիներ, բողոքի ցույցեր են անցկացրել շրջակա միջավայրը ոչնչացնելու ուղղությամբ արևմտյան կառավարությունների քաղաքականությունների դեմ և կոչ են արել  քաղաքական գործիչներին ավելի մեծ ուշադրություն  դարձնել կլիմայական փոփոխությունների հարցին: 

Հաղորդման համաձայն, բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը եղել են աշակերտներ և ուսանողներ:

Քաղաքացիական կազմակերպութունների անդամները, բանվորական խմբերը, արհմիություններն ու Բրիտանիայի համայնքների պալատի մի շարք պատգամավորներ, մասնակցել են բողոքի լայնածավալ երթին: Այսօր հայտարարվել է «Կկլիմայի գործադուլի» օր:

Ավելի վաղ ՄԱԿ-ն իր զեկույցում նախազգուշացրել էր, որ ընդամենը 12 տարի է մնացել`  գլոբալ տաքացման աղետը կանխելու համար:

Զեկույցում ՄԱԿ-ը նախազգուշացրել է Անտարկտիկայի սառույցների հալվելու վտանգի մասին: