Վենեսուելա. ԱՄՆ-ի կողմից Իրանի կենտրոնական բանկին բոյկոտելը տնտեսական ահաբեկչություն է
Վենեսուելայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի կենտրոնական բանկի դեմ սահմանված պատժամիջոցները միջազգային օրենքների խախտում է և տնտեսական ահաբեկչություն:
Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արիզան Թուիփերում գրել է, որ Վենեսուելան դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Իրանի կենտրոնական բանկի դեմ սահմանված անօրինական պատժամիջոցները:
Վենեսուելայի ԱԳ նախարարն հավելել է, որ ԱՄՆ-ի այս քայլը միջազգային օրենքների խախտում է և տնտեսական ահաբեկչություն:
Խորխե Արիզան ընդգծել է, որ Վենեսուելայի կառավարությունը նպաստում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը և շարունակում է իր համերաշխությունը ԻԻՀ կառավարության և ժողովրդի հետ: Նա հավելել է, որ Վենեսուելան դեմ է իմպերիալիստների միակողմանի և բռնի քաղաքականությանը:
Ուրբաթ օրը ԱՄՆ պատժամիջոց է սահմանել ԻԻՀ Կենտրոնական բանկի դեմ: