ԱՄՆ-ի վետերանների շրջանում աճել են ինքնասպանության դեպքերը
Սեպտեմբեր 21, 2019 15:00 Asia/Tehran
ԱՄՆ-ի վետերանների հարցերով զբաղվող գլխավոր վարչությունը մտահոգություն է հայտնել այդ երկրում վետերանների ինքնասպանության դեպքերի աճի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Նյու Յորք թայմս» թերթը, ԱՄՆ վետերանների հարցերով զբաղվող գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2008-2017 թթ.ի ընթացքում ամեն տարի, ավելի քան 6 հազար վետերան, ինքնասպանություն է գործել»:
Ըստ վիճակագրական տվյալների, 2014-2018 թթ.-ի ընթացքում օրական համարյա 20 մարդ դիմել է ինքնասպանության:
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի ինքնասպանության կանխարգելման հարցերով զբաղվող վարչությունը ևս վերջերս տեղեկացրել է, որ 2018 թվականին ծառայության ընթացքում ինքնասպանություն են գործել 325 ամերիկացի զինծառայողներ:
Պիտակ