Ոստիկանության բռնությունների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Բրազիլիայում
(last modified Mon, 23 Sep 2019 17:46:43 GMT )
Սեպտեմբեր 23, 2019 21:16 Asia/Tehran
  •  Ոստիկանության բռնությունների դեմ բողոքի ցույցեր  են տեղի ունեցել Բրազիլիայում

Ոստիկանության կողմից ութամյա բրազիլացի աղջկա սպանությունից հետո, Բրազիլիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր:

Hispan TV լրատվական ցանցի հաղորդման համաձայն, աղջկա սպանությունից հետո  հարյուրավոր բրազիլացիներ բողոքի ցույց են անցկացրել  Ռիո դե Ժանեյրոյի փողոցներում: 

Ցուցարարները պահանջել են վերջ տալ բռնություններին և  փողոցներում երեխաների սպանությանը:

Ցուցարարներից մեկը նշել է, որ իրենք ուզում են խաղաղություն և իրենց երեխաներին չեն  մեծացնում հասարակությունում ատելություն տարածելու համար:

Ուրբաթ օրը բրազիլացի ութամյա մի աղջիկ  սպանվել էր ոստիկանների կողմից:

Երեխան հայտնվել էր ոստիկանության և մի հանցավոր խմբավորման կրակոցների կիզակետում և սոտիկանները սխալմամբ կրակել էին նրա ուղղությամբ: 

Հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած նմանատիպ գործողության ընթացքում զոհվել է 249 մարդ: