Պուտինը զգուշացրել է INF համաձայնագիրը խախտելու ՆԱՏՕ-ի քայլերի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i111856-Պուտինը_զգուշացրել_է_inf_համաձայնագիրը_խախտելու_ՆԱՏՕ_ի_քայլերի_կապակցությամբ
ՌԴ նախագահը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին զգուշացրել է Եվրոպայում հրթիռային համակարգեր տեղակայելու կապակցությամբ, ինչը հակադրվում է INF համաձայնագրին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 25, 2019 18:47 Asia/Tehran
  • Պուտինը զգուշացրել է INF  համաձայնագիրը խախտելու ՆԱՏՕ-ի քայլերի կապակցությամբ

ՌԴ նախագահը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին զգուշացրել է Եվրոպայում հրթիռային համակարգեր տեղակայելու կապակցությամբ, ինչը հակադրվում է INF համաձայնագրին:

Ինչպես հաղորդում է Կոմերսանտ թերթը, Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը մի նամակ հղելով ՆԱՏՕ-ի անդամներին, նրանց կոչ է արել կասեցնել Եվրոպայում հրթիռային  համակարգերի տեղակայումը, ինչը հակասում է միջին հեռահարության միջուկային ուժերի համաձայնագրին՝ INF-ին:

Պուտինի նամակում ասված է.«ՆԱՏՕ-ի անդամներին կոչ ենք անում դադարեցնել հրթիռների տեղակայումը Եվրոպայում»:

«Քանի դեռ ամերիկացիները խուսափում են իրենց հրթիռները տեղակայել Եվրոպայում, Ռուսաստանը ևս իր միջին և կարճ հեռահարության հրթիռները չի տեղակայելու Եվրոպայում կամ այլ երկրներում»,ասված է նամակում:

ԱՄՆ կառավարությունը վերջերս դուրս եկավ Ռուսաստանի հետ կնքած INF  համաձայնագրից: