Ցույցեր Իսպանիայում՝ ի բողոք Կատալոնիայի անկախության կողմնակիցների ձերբակալությանը
https://parstoday.ir/hy/news/world-i111974-Ցույցեր_Իսպանիայում_ի_բողոք_Կատալոնիայի_անկախության_կողմնակիցների_ձերբակալությանը
Հազարավոր իսպանացիներ Կատալոնիայի անկախության յոթ կողմնակիցների ձերբակալության դեմ բողոքի երթ են անցկացրել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 29, 2019 17:15 Asia/Tehran
  • Ցույցեր Իսպանիայում՝ ի բողոք Կատալոնիայի անկախության կողմնակիցների ձերբակալությանը

Հազարավոր իսպանացիներ Կատալոնիայի անկախության յոթ կողմնակիցների ձերբակալության դեմ բողոքի երթ են անցկացրել:

Associated Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսպանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ 12 հազար բողոքարարներ համախմբվել են Բարսելոնայի կենտրոնում: Նրանց պաստառների վրա գրված է եղել «բռնությունը մեզ չի կանգնեցնելու»:

Կատալոնիայի անկախության կողմնակիցները հայտարարել են, որ այդ յոթ անձի ձերբակալությամբ, փորձ է արվել խաղաղ շարժումը ներկայացնել որպես հանցանք:

Անցած երկուշաբթի օրը, Կատալոնիայի անկախության յոթ կողմնակիցներ ձերբակալվել են ահաբեկչական մի կազմակերպության անդամակցելու, պայթուցիկ նյութեր արտադրելու և սադրիչ գործողություններ կազմակերպելու մեղադրանքով:

2017թ. հոկտեմբերին կայացել է Կատալոնիայի անկախության հանրաքվեն: Սակայն Իսպանիայի Սահմանադրական դատարանն այն ապօրինի է հայտարարել: Հանրաքվեի կազմակերպիչները կամ ձերբակալվել են կամ փախուստի  դիմել: