Վաշինգտոնը կանաչ լույս է ցույց տվել՝ Ուկրաինային հրթիռ վաճառելու համար
Վաշինգտոնը կանաչ լույս է ցույց տվել՝ Կիևին հրթիռ վաճառելու համար:
«Պոլիտիկո» լրատվական կայքը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է 39 միլիոն դոլարի արժողությամբ Javelin տիպի հակատանկային հրթիռների վաճառքը Ուկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու նպատակով:
«Պոլիտիկո»-ն գրում է.«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 25-ին Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցում Javelin հակատանկային հրթիռներ գնելու հարցն էր առաջ քաշել, և Թրամփն էլ ի պատասխան՝ Զելենսկուց պահանջել էր, հետաքննել 2020 թվականի նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից Ջո Բայդենի որդու Հանթեր Բայդենի գործունեությունն Ուկրաինայում:
2014 թվականին Ղրիմը Ռուսաստանին կցվելուց հետո, Վաշինգտոնը փորձել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելով և այդ երկրի զինծառայողներին վերապատրաստելով, անուղղակիորեն դիմակայել Մոսկվային: