Վաշինգտոնը կանաչ լույս է ցույց տվել՝ Ուկրաինային հրթիռ վաճառելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i112113-Վաշինգտոնը_կանաչ_լույս_է_ցույց_տվել_Ուկրաինային_հրթիռ_վաճառելու_համար
Վաշինգտոնը կանաչ լույս է ցույց տվել՝ Կիևին հրթիռ վաճառելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2019 15:08 Asia/Tehran
  • Վաշինգտոնը կանաչ լույս է ցույց տվել՝ Ուկրաինային հրթիռ վաճառելու համար

Վաշինգտոնը կանաչ լույս է ցույց տվել՝ Կիևին հրթիռ վաճառելու համար:

 «Պոլիտիկո»  լրատվական կայքը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է 39 միլիոն դոլարի արժողությամբ  Javelin տիպի հակատանկային հրթիռների վաճառքը Ուկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու նպատակով:

 «Պոլիտիկո»-ն գրում է.«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  հուլիսի 25-ին Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցում Javelin  հակատանկային հրթիռներ գնելու հարցն էր առաջ քաշել, և Թրամփն էլ ի պատասխան՝ Զելենսկուց պահանջել էր, հետաքննել  2020 թվականի նախագահական ընտրություններում իր  գլխավոր մրցակից  Ջո Բայդենի որդու Հանթեր Բայդենի գործունեությունն Ուկրաինայում:

2014 թվականին Ղրիմը Ռուսաստանին կցվելուց հետո, Վաշինգտոնը փորձել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելով և այդ երկրի զինծառայողներին վերապատրաստելով, անուղղակիորեն դիմակայել Մոսկվային: