Հակակառավարական ցույցեր՝ Հունաստանում
Չորեքշաբթի օրը, Հունաստանի պետական ու մասնավոր սեկտորների հազարավոր աշխատակիցներ, տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Աթենքում, հակակառավարական բողոքի ցույց են անցկացրել՝ բողոքելով աշխատանքային նոր օրենսդրության դեմ:
Pars Today լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցուցարարները վանկարկել են «Մի կրճատեք քաղաքացիների իրավունքները», «Սրանից ավելի մեզ տնտեական ճնշման մի ենթարկեք», «Մենք ներկայումս ունենք բազմաթիվ խնբդիրներ» կարգախոսները և բողոքել աշխատանքային նոր օրենսդրության դեմ:
Ոստիկանությունը միջամտել է ցույցին և կիրառել է արցունքաբեր գազ:
Աշխատանքային արհմիությունները, դասախոսները, ուսուցիչները, բանկիրները, լրագրողները և տրանսպորտային ընկերությունները, համատեղ հաղորդագրությամբ հայտարարել են, որ չորեքշաբթի օրը 24 ժամով գործադուլ են հայտարարում: Գործադուլը կաթվածահար է արել երկրի բնականոն կյանքը:
Հունաստանի կառավարությունը, ԵՄ ֆինասնավորումը ստանալու համար, օրենսդրական ու տնտեսական ոլորտի փոփոխություններ է իրականացրել ինչն արժանացել է քաղաքացիների դժգոհությանը: