Գերմանիա. «Եվրոպան պետք է պատասխանի ԱՄՆ սակագնային գործողությանը»
Գերմանիայի արտգործնախարարը Եվրամիությունից պահանջել է վճռական պատասխան տալ եվրոպական արտադրանքների համար սակագներն ավելացնելու ԱՄՆ-ի քայլին:
Գերմանիայի լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Հեյկո Մաասն ասել է.«Եվրամիությունը պետք է արձագանքի Եվրոպայից ներմուծվող ապրանքների մաքասյին սակագները 25 տոկոսով բարձրացնելու ԱՄՆ-ի քայլին և փոխադարձ քայլի դիմելով ավելացնի ամերիկյան արտադրանքների սակագները»:
Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շուլցն այդ մասին ասել է.«Առևտրային վեճը ոչ մեկի համար շահավետ չէ, սակայն Բեռլինը վճռակամորեն արձագանքելու է ԱՄՆ-ի սակագնային գործողությանը»:
Հինգշաբթի օրը հաղորդագրություն տարածելով, ԱՄՆ-ի առևտրային հատուկ ներկայացուցիչ Ռոբերթ Ռոբերթ Լայթիզերը հայտարարել է, որ Վաշինգտոնը հոկտեմբերի 17-ից մաքսային սակագներ է սահմանելու եվրոպայից ներմուծվող յոթ միլիարդ 500 միլիոն դոլար արժողությամբ արտադրանքների վրա:
Նա նշել է, որ Եվրոպան տարիներ է ինչ մեծ սուբսիդներ է տալիս Airbus ընկերության թռիչքներին, ինչից մեծապես տուժել է ԱՄՆ-ի ավիաարդյունաբերությունը: