Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար. «Մենք բոյկոտի կենթարկենք Վաշինգտոնին»
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերն արձագանքելով Airbus ավիաշինարարական ընկերության հարցով եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշմանը հայտարարել է, որ եթե այս տարաձայնությունը չկարգավորվի, Փարիզը և ԵՄ-ը բոյկոտի կենթարկեն Վաշինգտոնին:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Բրյունո Լը Մերն ասել է.«Եթե Միացյալ Նահանգները մերժի Airbus ընկերության հարցով առաջացած տարաձայնությունը կարգավորելու Եվրոպայի համագործակցությունը, Ֆրանսիան և Եվրամիությունը բոյկոտի կենթարկեն այդ երկրին»:
Առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ևս զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքերն ավելացնելու կապակցությամբ: «Նման որոշումը կարող է առաջիկա տարում ներառել միլիարդավոր դոլարների ամերիկյան ապրանքներ».ասել է նա:
Երբ առևտրի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարեց, որ ԱՄՆ-ը հոկտեմբերի 18-ից նոր մաքսատուրքեր է սահմանելու Եվրոպայից արտահանվող 7.5 մլրդ դոլարի ապրանքների վրա, եվրոպական երկրները միաձայն դեմ կանգնեցին ԱՄՆ-ի հակաառևտրային որոշմանը:
Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շուլցն ևս ԵՄ-ին կոչ է արել կտրուկ պատասխան տալ ԱՄՆ-ի այդ քայլին:«Առևտրային վեճերը ոչ մեկի շահերից չեն բխում և Բեռլինը կտրուկ պատասխան է տալու ԱՄՆ-ի այդ քայլին». նշել է նախարարը: