Էներգետիկ միջանցքի գործարկում՝ Ռուսատսանի, Իրանի ու Ադրբեջանի միջև
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը, Բաքուն, Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են կառուցել հյուսիս-հարավ էներգետիկ միջանցք:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Շահին Մուստաֆաևը, շաբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի գործարկումը խթանելու է էներգետիկ համագործակցությունը, հավելելով, որ ներկայումս ընթանում է Էներգետիկ միջանցքի նախագծի իրագործելիության ուսումնասիրությունը:
Մուստաֆաևը հավելել է, որ 2018թ Ադրբեջանից Ռուսաստան է արտահանվել 121 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ Ռուսաստանից ներմուծվել է 76 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Նրա խոսքերով. «Ռուսական համակարգի օպերատորը, Ադրբեջանի «Ռոսաթի» էնրգետիկ ընկերությունը և էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և բախշման «Թավանիր» իրանական ընկերությունը, հանդիսանում են այս համաձայնագրի կողմերը»: