Հյուսիսային Կորեան դադարեցրել է միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ
Հյուսիսային Կորեայի բանակցող խմբի ղեկավարը հայտարարել է փորձագիտական մակարդակով ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների դադարեցման մասին:
Շաբաթ օրը, Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում, Կիմ Մյոնգ-Գիլը ցավ է հայտնել ամերիկացիների անազնվության կապակցությամմբ: Նա հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ:
Նա հավելել է որ Վաշինգտոնը բանակցություններում առաջարկելու որևէ բան չունի:
Կիմ Մյոնգ-Գիլը նշել է, որ բանակցությունները շարունակելու պատասխանատվությունն այժմ ԱՄՆ-ինն է:
Փհենյանի և Վաշինգտոնի միջուկային բանակցությունները սկսվել էին շաբաթ օրը՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում:
Հյուսիսային կորեան հայտարարել է, որ իր պարտավորությունների նկատմամբ ԱՄՆ-ի անհավատարմությունը բանացությունների տապալման հիմնական պատճառն է: