Ռուսաստան. Սիրիայի դեմ Թուրքիայի հարձակումն ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքն է
https://parstoday.ir/hy/news/world-i112393-Ռուսաստան._Սիրիայի_դեմ_Թուրքիայի_հարձակումն_ԱՄՆ_ի_քաղաքականության_արդյունքն_է
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյոսիսային տարածքներ, ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի քաղաքականության արդյունքն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2019 08:41 Asia/Tehran
  • Ռուսաստան. Սիրիայի դեմ Թուրքիայի հարձակումն ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքն է

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյոսիսային տարածքներ, ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի քաղաքականության արդյունքն է:

Հինգշաբթի օրը կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստում ունեցած ելույթում, Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած գործողություննեն այդ տարածքներում ժողովրդագրական  փոփոխություններ իրականացնելու նպատակով, ԱՄՆ-ի ու հակաիլիպական կոալիցիայի որոշ անդամների վարած քաղաքականության արդյունքն է:

Նեբենզիան հավելել է, որ Մոսկվան ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամներին նախազգուշացրել էր նրանց վարած քաղաքականության հետևանքների մասին:

Նա հավելել է. «Հիմա կոալիցիան քաղում է Սիրիայի հյուսիսում գործադրած իր քաղաքականոթյան պտուղները»:

Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ: