ԱՄՆ նախկին գեներալ. Թրամփը պատասխանատու է Սիրիայի հյուսիսում սպանությունների համար
https://parstoday.ir/hy/news/world-i112496-ԱՄՆ_նախկին_գեներալ._Թրամփը_պատասխանատու_է_Սիրիայի_հյուսիսում_սպանությունների_համար
Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի նախկին հրամանատարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը պատասխանատու է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ճգնաժամի և սպանությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2019 14:39 Asia/Tehran
  • ԱՄՆ նախկին գեներալ. Թրամփը պատասխանատու է Սիրիայի հյուսիսում սպանությունների համար

Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի նախկին հրամանատարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը պատասխանատու է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ճգնաժամի և սպանությունների համար:

Թոշակի անցած գեներալ Ջան Ալենն CNN- ի հետ հարցազրույցում Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների վերաբերյալ ասել է.«ԱՄՆ զորքերին հյուսիսային Սիրիայից դուրս բերելու համար արձակած հրամանի համար Դոնալդ Թրամփը մեղավոր է տարածաշրջանում տեղի ունեցած ճգնաժամի առաջացման մեջ»:

Ալանն ասել է. «Թրամփի ձեռքերը շաղախված են արյունով՝ իր քուրդ դաշնակիցներին մենակ թողնելու համար»:

Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ:

Գործողությունը մեկնարկել է ԱՄՆ-ի «կանաչ ազդանշանով»:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունները դատապարտվել են միջազգային շրջանակների կողմից:

Դամասկոսը հայտարարել է, որ սիրիացիները պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:Որոշ հաղորդումների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 550 մարդ: