ԱՄՆ նախկին գեներալ. Թրամփը պատասխանատու է Սիրիայի հյուսիսում սպանությունների համար
Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի նախկին հրամանատարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը պատասխանատու է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ճգնաժամի և սպանությունների համար:
Թոշակի անցած գեներալ Ջան Ալենն CNN- ի հետ հարցազրույցում Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների վերաբերյալ ասել է.«ԱՄՆ զորքերին հյուսիսային Սիրիայից դուրս բերելու համար արձակած հրամանի համար Դոնալդ Թրամփը մեղավոր է տարածաշրջանում տեղի ունեցած ճգնաժամի առաջացման մեջ»:
Ալանն ասել է. «Թրամփի ձեռքերը շաղախված են արյունով՝ իր քուրդ դաշնակիցներին մենակ թողնելու համար»:
Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ:
Գործողությունը մեկնարկել է ԱՄՆ-ի «կանաչ ազդանշանով»:
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունները դատապարտվել են միջազգային շրջանակների կողմից:
Դամասկոսը հայտարարել է, որ սիրիացիները պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:Որոշ հաղորդումների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 550 մարդ: