Էրդողան. Թուրքիան անհանգստացած չէ ԱՄՆ պատժամիջոցներից
https://parstoday.ir/hy/news/world-i112568-Էրդողան._Թուրքիան_անհանգստացած_չէ_ԱՄՆ_պատժամիջոցներից
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում այդ երկրի ռազմական գործողությունների նպատակը պարզ է, և որ Անկարան անհանգիստ չէ ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2019 14:42 Asia/Tehran
  • Էրդողան. Թուրքիան անհանգստացած չէ ԱՄՆ պատժամիջոցներից

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում այդ երկրի ռազմական գործողությունների նպատակը պարզ է, և որ Անկարան անհանգիստ չէ ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ:

Չորեքշաբթի, Ռեջեբ Թայիբ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալիս Անկարայում լրագրողներին ասել է, որ ամերիկացիները ճնշում են գործադրում Թուրքիայի վրա՝ Սիրիայում գործողությունները դադարեցնելու համար և սպառնում են պատժամիջոցի ենթարկել Թուրքիային, սակայն Անկարայի նպատակը պարզ է, ուստի մտավախություն չկա պատժամիջոցների մասին:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան չի կարող հրադադար հայտարարել և բանակցություններ վարել մի խմբի հետ, որն իր կարծիքով ահաբեկչական է:

Էրդողանը հայտարարել է, որ զինված խմբավորումները պետք է դուրս գան Թուրքիայի տարածքից  և հետ մղվեն մինչև Սիրիայի սահմանից  32 կմ խորության վրա:

Թուրքական զինուժը հոկտեմբերի 9-ից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում: Թուրքիայի իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունները դատապարտվել են միջազգային շրջանակների կողմից: