Թրամփի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին
ԱՄՆ նախագահը դիվանագիտական նորմերից դուրս և անհարգալից նամակ է հղել Թուրքիայի նախագահին և վերջինիս կոչ է արել «հիմար» չլինել:
Ֆաքս Նյուզի հաղորդմամբ, Ռջեբ Թայիբ Էրդողանին հղած նամակում, Դոնլադ Թրամփը գրել է, որ Էրդողանը չպիտի հիմար լինի ու չպիտի Սիրիայում սպանությունների դիմի, քանի որ այդ դեպքում ԱՄՆ-ը կկործանի Թուրքիայի տնտեսությունը:
Այս նամակը ուղարկվել է հոկտեմբերի 9-ին, որը Սիրիայի հյուսիսային շրջանների վրա Թուրքիայի հարձակման առաջին օրն է:
Նամակի մի բաժնում ասված է.«Ես չափազանց խիստ աշխատել եմ ձեր որոշ դժվարությունները լուծելու համար: Աշխարհին մի հիասթափեցրեք»:
Թուրքիայի պաշտոնատարները դեռևս չեն արձագանքել նամակի բովանդակության տարածմանը, սակայն հավանական, որ նամակը հրապարակվել է Սպիտակ Տան կողմից Թրամփի դեմ հնչեցվող քննադատությունները նվազեցնելու նպատակով:
Թրամփի ու Էրդողանի հեռախոսային կապի ընթացքում Սիրիայից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը և ապա հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի բանակի իրականացրած հարձակումը, համարվում Էրդողանին տրված Թրմափի կանաչ ազդանշանը: