Մերկել.«Գերմանիան զենք չի մատակարարի Թուրքիային»
https://parstoday.ir/hy/news/world-i112602-Մերկել._Գերմանիան_զենք_չի_մատակարարի_Թուրքիային
Գերմանիայի կանցլերը, բողոքելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների դեմ, ընդգծել է.«Գերմանիան որևէ տեսակի զենք չի մատակարարի Թուրքիային»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2019 13:16 Asia/Tehran
  • Մերկել.«Գերմանիան զենք չի մատակարարի Թուրքիային»

Գերմանիայի կանցլերը, բողոքելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների դեմ, ընդգծել է.«Գերմանիան որևէ տեսակի զենք չի մատակարարի Թուրքիային»:

Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, Անգելա Մերկելն այսօր Գերմանիայի դաշնային խորհրդարանում՝ Բունդեսթագում հայտարարել է «Նման պայմաններում, Բեռլինը զենք չի մատակարարի Թուրքիային»: Նա հավելել, որ պաշտոնական Անկարային բազմիցս հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում:

Նա զգուշացրել է այդ գործողությունների բացասական հետևանքների կապակցությամբ:

Մերկելը հավելել է.«Այդ գործողությունները կհանգեցնեն  հումանիտար ողբերգության»:

Ֆրանսիան , Գերմանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Չեխիան, Բրիտանիան, Ֆինլանդիան, Իտալիան և Կանադան արձագանքելով Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող գործողություններին, դադարեցրել են զենքի արտահանումներն Անկարա: