Ռուսաստանն առաջարկել է ՄԱԿ-ի գրասենյակը տեղափոխել Նյու Յորքից
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը ներկայացրել է Նյու Յորքից ՄԱԿ-ի տեղափոխման ծրագրի նախագիծը:
Սպուտնիկ գործակալության հաղորդման համաձայն, Անդրեյ Բելոուսովը հայտարարել է. «Ռուսաստանը, խորհրդակցելով այլ երկրների հետ, ՄԱԿ-ի ԳԱ-ում քննարկման է պատրաստել զինաթափման հարցերով հանձնաժողովը Նյու Յորքից Ժնև կամ Վիեննա տեղափոխելու նախագիծը»:
Նա հավելել է. «Մոսկվան այս նախագիծը մշակել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը չարաշահելով իր դիրքը, մուտքի վիզա չտրամադրեց որոշ երկրների պատվիրակությունների անդամներին»:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, հակադաձելով ռուսական պատվիրակության 10 անդամներին ՄԱԿ-ի նիստին մասնակցելու նպատակով ԱՄՆ այցելելու համար վիզա չտրամադրելու Վաշինգտոնի քայլին, հայտարարել էր. «ԱՄՆ-ը մշտապես խախտել է որպես ՄԱԿ-ի հյուրընկալ եկիր, իր պարտավորությունները»:
Նա հավելել է, որ ՌԴ Սոչի քաղաքը կարող է լավ հյուրընկալ լինել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համար: