Ռուսաստանն ընդգծում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i112673-Ռուսաստանն_ընդգծում_է_Սիրիայի_տարածքային_ամբողջականությունը_հարգելու_անհրաժեշտությունը
ՌԴ ԱԳ նախարարությունն այսօր հրապարակել է հաղորդագրություն, որում իր աջակցությունն է հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2019 14:10 Asia/Tehran
  • Ռուսաստանն ընդգծում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը

ՌԴ ԱԳ նախարարությունն այսօր հրապարակել է հաղորդագրություն, որում իր աջակցությունն է հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

«Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, կարևորվել է Դամասկոսի կողմից  Սիրիայի անվտանգության ապահովման և այդ երկրի հյուսիսային տարածքներում անվտանգության երաշխավորմանն ուղղված միջոցների կիրառման անհրաժեշտությունը», ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդման  Բաշար Ասադն այդ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Ամերիկյան ու թուրքական բոլոր ուժերը օկուպանտ ու ագրեսոր են և պետք է հեռանան Սիրիայից»:

Ավելի վաղ Ռուսաստանն ընդգծել էր.«Թուրքիա-Սիրիա սահմանի վերահսկողության պատասխանատվությունը Դամասկոսի կառավարությանը վստահվելու դեպքում հնարավոր կդառնա անվտանգության ապահովումը »: