Ռուսաստանն ընդգծում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
ՌԴ ԱԳ նախարարությունն այսօր հրապարակել է հաղորդագրություն, որում իր աջակցությունն է հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականությանը:
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, կարևորվել է Դամասկոսի կողմից Սիրիայի անվտանգության ապահովման և այդ երկրի հյուսիսային տարածքներում անվտանգության երաշխավորմանն ուղղված միջոցների կիրառման անհրաժեշտությունը», ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդման Բաշար Ասադն այդ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Ամերիկյան ու թուրքական բոլոր ուժերը օկուպանտ ու ագրեսոր են և պետք է հեռանան Սիրիայից»:
Ավելի վաղ Ռուսաստանն ընդգծել էր.«Թուրքիա-Սիրիա սահմանի վերահսկողության պատասխանատվությունը Դամասկոսի կառավարությանը վստահվելու դեպքում հնարավոր կդառնա անվտանգության ապահովումը »: