Բրեքսիթի ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում
Բրեքսիթի ընդդիմադիրները, Բրիտանիայի խորհրդարանում Բրեքսիթի հարցով կայացած արտահերթ նիստին զուգահեռ, ցույց են անցկացրել Լոնդոնի փողոցներում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը, հարյուր հազարավոր Բերքսիթի ընդդիմադիրներ, Եվրամիության դրոշը կրելով և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարության դեմ կարգախոսներ վանկարկելով, շարժվել են խորհրդարանի ուղղությամբ: Նրանք կոչ են արել հանրաքվե անցկացնել Բրեքսիթի վերաբերյալ:
Շաբաթ օրը Բրիտանայի պատգամավորները պետք է քվեարկեն Ջոնսոնի նոր գործարքի վերաբերյալ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հինգշաբթ օրը հայտարարել էր, որ Եվրամիությունն ու Բրիտանիան համաձայնության են եկել Բրեքսիթի պայմանների շուրջ: Համաձայնության տեքստը կներկայացնի խորհրդարան, որպեսզի այն քվեարկության դրվի:
Բրիտանիայի Լեյբորիստական և Բերքսիթ կուսակցությունները քննադատել են Եվրամիության հետ Բրիտանիայի նոր կառավարության համաձայնագիրը և այն համարել են անօգուտ: