Բոլիվիայում սրվել են բողոքները
https://parstoday.ir/hy/news/world-i112769-Բոլիվիայում_սրվել_են_բողոքները
Բոլիվիայի նախագահական ընտրություններում ներկայիս նախագահի հաղթանակը հայտարարվեուց հետո ընդդիմադիրները փողոց են դուրս եկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2019 15:03 Asia/Tehran
  • Բոլիվիայում սրվել են բողոքները

Բոլիվիայի նախագահական ընտրություններում ներկայիս նախագահի հաղթանակը հայտարարվեուց հետո ընդդիմադիրները փողոց են դուրս եկել:

Ռոյտերսի հաղորդմամբ, Բոլիվիայի նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարվելուց և ընտրության առաջին փուլում «Ընտրական գերագույն ատյանի» կողմից այս երկրի նախագահ Էվո Մորալեսի հաղթանակը հաստատվելուց հետո մի խումբ ընդդիմադիրներ դուրս են եկել մայրաքաղաք Լափազի փողոցներ:

Ընտրությունների քվենեի հաշվման վայրի մոտ ցույցերի շարունակմամբ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջև: 

Բոլիվիայի ընտրական գերագույն ատյանը թարմացրել է քվեների հաշվման արդյունքները, որը ցույց է տալիս, որ Էվո Մորալեսը վաստակելով քվեների 46 տոկոսը հաղթել է իր մրցակից Կարլոս Մեսային, ով կարողացել է վաստակել քվեների 36 տոկոսը: Հաշվի առնելով իր մրցացկի նկատմամբ գերազանցության 10 տոկոսը Մորալեսը հենց առաջին փուլում հաղթել է ընտրություններում: 

Մինչ այժմ Մորալեսը 3 շրջան Բոլիվիայի նախագահն է եղել: