ԱՄՆ-ը չեղարկել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ գանձապետական դեարտամենտը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին:
Չորեշքաբթի օրը տարծված հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի դեմ հարձակումների պատճառով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները, չեղարկվել են: Հայտարարության մեջ նշված է, որ չեղարկվել են նաև Թուրքիայի մի շարք նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Պատժամիջոցնրը չեղարկվել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների դադարեցումից հետո:
ԱՄՆ նախագահը նույնպես հանձնանրարել է վերացնել հակաթուրքական պատժամիջոցները:
Պատժամիջոցները չեղարկվում են այն դեպքում, երբ հոկտեմբերի 9-ին, ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ռազմական գործողություն սկսեց Սիրիայի հյուսիսում: