Հոկտեմբեր 24, 2019 11:57 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը հանդես է եկել սիոնիստական օկուպացիային վերջ տալու կոչով

ԱՄԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել սիոնիստական օկուպացիային վերջ տալու նպատակով:

Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի ԳԱ-ին ներկայացրած զեկույցում, կառույցի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Մայքլ Լինքը հայտարարել է. «Քանի դեռ Իսրայելը չի նահանջել իր բռնազավթման քաղաքականություններից, միջազգայն հանրությունը պետք է քայեր ձեռնարկի այս ռեժիմի դեմ»:

Լինքը հավելել է.«Միջազգային հանրությունը Իսրայելի զավթողականությունը դատապարտող բազում բանաձևեր ու հաղորդագրություններ է վավերացրել, սակայն շատ դեպքերում, խոսքերը գործերի հետ չեն համընկնում: 

ՄԱԿ-ի պաշտոնյան հավելել է.«Իսրայելը չարաշահում է միջազգային հանրության հատկապես արևմտյան ու արդյունաբերական երկրների քաղաքական կամքի թուլությունը»:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել պաղեստինցիների բնակարանների ոչնչացմանն ու Իսրայելի օկուպանտ ռեժիմի կողմից Հորդանանի արևմտյան ափին ու Երուսաղեմի արևելյան հատվածում նոր քաղաքավանների կառուցմանը:

Պիտակ