Պենտագոն. Սպանվել է Աբու Բաքր Ալ-Բաղդադին
https://parstoday.ir/hy/news/world-i112933-Պենտագոն._Սպանվել_է_Աբու_Բաքր_Ալ_Բաղդադին
Պենտագոնի մի պաշտոնյա ասում է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադին սպանվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացված գաղտնի գործողության արդյունքում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 10:57 Asia/Tehran
  • Պենտագոն. Սպանվել է Աբու Բաքր Ալ-Բաղդադին

Պենտագոնի մի պաշտոնյա ասում է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադին սպանվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացված գաղտնի գործողության արդյունքում:

Վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան մի պաշտոնյայի, ամերիկյան Newsweek շաբաթաթերթը գրել է, որ Ալ-Բաղդադին սպանվել է Իդլիբ քաղաքում, բանակի ուղղաթիռների գաղտնի գործողության արդյունքում: 

Լուրի հրապարակումից հետո, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուիթերում գրել է, որ մեծ իրադարձություն է տեղի ունեցել:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը կիրակի օրն այդ կապակցությամբ ելույթ է ունենալու:

Վերջին տարիներին, Ալ-Բաղդադդի գլխավորած ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի ռազմական ու ֆինանսական աջակցությամբ, գրավել էր Իրաքի ու Սիրիայի մեծ տարածքներ և բազմաթիվ ոճրագործություններ իրագործել: