Ցույցեր Իտալիայում գաղթականներին շահագործելու դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i112937-Ցույցեր_Իտալիայում_գաղթականներին_շահագործելու_դեմ
Իտալիայում հազարավոր գաղթական բանվորներ Հռոմի փողոցներում ցույց են անցկացրել աշխատանքի անմարդկային պայմանների դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 12:45 Asia/Tehran
  • Ցույցեր Իտալիայում գաղթականներին շահագործելու դեմ

Իտալիայում հազարավոր գաղթական բանվորներ Հռոմի փողոցներում ցույց են անցկացրել աշխատանքի անմարդկային պայմանների դեմ:

Ցուցարարները կրել են պաստառներ և դատապարտել գաղթականներին շահագործելու կառավարության քաղաքականությունները և նորագույն ստրկատիրությունը:

Իտալիայի կառավարության հակամիգրացիոն քաղաքականությունները հատկապես Մատթեո Սալվինիի ՆԳ նախարար և փոխվարչապետ նշանակվելուց հետո, նոր թափ են հաղորդել գաղթականների ներկայությունն ապօրինի ճանաչելու գործընթացին և այդպիսով նրանք ավելի շատ զբաղվում են սևագործ աշխատանքներով:

Նորագույն ստրկատիրության հետ կապված հարցերով ՄԱԿ-ի զեկուցաբեր Օրմիլա Բուլան գրել է, որ Իտալիայի հարավում  գաղթական բանվորներն աշխատում են ագարակներում՝ անմարդկային ծանր պայմաններում:

Բուլայի զեկույցը վկայում է այն մասին, որ որոշ գաղթական բանվորներ պատկանում են «Սիք» կրոնական փոքրամասնությանը: Նրանք հարկադրվում ուտել հավերի կերը :