Պենտագոն. ԴՆԹ թեստը հաստատել է Ալ Բաղդադիի ինքնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i112938-Պենտագոն._ԴՆԹ_թեստը_հաստատել_է_Ալ_Բաղդադիի_ինքնությունը
Պենտագոնը հայտարարել է, որ ԴՆԹ թեստը հաստատել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ղեկավար ալ Բաղդադիի ինքնությունը, որ սպանվել է շաբաթ օրը;
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 14:36 Asia/Tehran
  • Պենտագոն. ԴՆԹ թեստը հաստատել է Ալ Բաղդադիի ինքնությունը

Պենտագոնը հայտարարել է, որ ԴՆԹ թեստը հաստատել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ղեկավար ալ Բաղդադիի ինքնությունը, որ սպանվել է շաբաթ օրը;

Ալ Ալամ գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա հաստատել է ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության լուրը, նշելով, որ վերջինիս մարմինը գտնվում է  ամերիկացի զորայինների մոտ:

Ալ Բաղդադին սպանվել է շաբաթ օրը՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ քաղաքում, այդ երկրի ուժերի իրականացրած գաղտնի գործողության ժամանակ:

Վերջին տարիներին,  ալ Բաղդադիի գլխավորած ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի ֆինանսական և ռազմական աջակցությամբ, գրավել է Իրաքի և Սիրիայի մեծ թվով շրջաններ և իրականացրել մեծ թվով հանցագործություններ: