Ռուսաստանը քնադատել է ԱՄն-ին՝ այդ երկրի քաղաքացիներին կալանավորելու համար
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատունն այդ երկրի կառավարությանը կոչ է արել վերջ տալ ՌԴ քաղաքացիների կալանավորմանը:
Սպուտնիկ գործակալության հաղորդման համաձայն, դեսպանատունը, ԱՄՆ-ում լրտեսության համար բանտարկված մի քաղաքացու ազատ արձակումից հետո, անդրադառնալով ԱՄՆ բանտերում կեղծ մեղադրանքով ՌԴ քաղաքացիների կալանքի տակ պահվելուն, Վաշինգտոնին կոչ է արել երկկողմ համագործակցւթյան համար օգտվել իրավական մեխանիզմներից:
Ռուսաստանի քաղաքացի Մարիա Բուտինան, ով լրտեսության մեղադրանքով բանտարկվել էր սույն թվականի ապրիլին՝ ԱՄՆ-ում, , շաբաթ օրը ժամանել է Մոսկվա: ԱՄՆ այս քայլը սրել էր Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները:
Ռուսաստանի արտգործնախարարությունը Բուտինայի դատավճիռն անվանել է խայտառակություն ԱՄՆ արդարադատության համակարգի համար և դատարանին մեղադրել քաղաքական պատվերի կատարման մեջ:
Բուտինան ձերբակալվել էր 2018-ի դեկտեմբերին ՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և ԱՄՆ նախագահի մերձավոր շրջապատ ներթափանցելու մեղադրանքով: