Ռուսաստանը քնադատել է ԱՄն-ին՝ այդ երկրի քաղաքացիներին կալանավորելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i112942-Ռուսաստանը_քնադատել_է_ԱՄն_ին_այդ_երկրի_քաղաքացիներին_կալանավորելու_համար
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատունն այդ երկրի կառավարությանը կոչ է արել վերջ տալ ՌԴ քաղաքացիների կալանավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 13:37 Asia/Tehran
  • Ռուսաստանը քնադատել է ԱՄն-ին՝ այդ երկրի քաղաքացիներին կալանավորելու համար

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատունն այդ երկրի կառավարությանը կոչ է արել վերջ տալ ՌԴ քաղաքացիների կալանավորմանը:

Սպուտնիկ գործակալության հաղորդման համաձայն, դեսպանատունը, ԱՄՆ-ում լրտեսության համար բանտարկված մի քաղաքացու ազատ արձակումից հետո, անդրադառնալով ԱՄՆ բանտերում կեղծ մեղադրանքով ՌԴ քաղաքացիների կալանքի տակ պահվելուն, Վաշինգտոնին կոչ է արել երկկողմ համագործակցւթյան համար օգտվել իրավական մեխանիզմներից:

 Ռուսաստանի քաղաքացի Մարիա Բուտինան, ով լրտեսության մեղադրանքով բանտարկվել էր սույն թվականի ապրիլին՝ ԱՄՆ-ում, , շաբաթ օրը ժամանել է Մոսկվա: ԱՄՆ այս քայլը սրել էր  Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները:

Ռուսաստանի արտգործնախարարությունը Բուտինայի դատավճիռն անվանել է խայտառակություն ԱՄՆ արդարադատության համակարգի համար և դատարանին մեղադրել քաղաքական պատվերի կատարման մեջ:

Բուտինան  ձերբակալվել էր 2018-ի դեկտեմբերին ՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և ԱՄՆ նախագահի մերձավոր շրջապատ  ներթափանցելու մեղադրանքով: