ԱՄՆ Կոնգրեսը հայտարարությունէ տարածել Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկության կապակցությամբ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայտարարել է երկրի նախագահի իմպիչմենտի վերաբերյալ հետաքննությունները պաշտոնականացնելու համար քվեարկություն անցկացնելու որոշմանմասին:
Հիլ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Նենսի Փելոսին, ներկայացուցիչներին հղած նամակում հայտարարել է, որ հինգշաբթի օրը, ներկայացուցիչների պալատում քվեարկություն է անցկացվելու նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի մասին հետաքննությունները պաշտոնականացնելու համար:
Սա Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ առաջին պաշտոնական քվեարկությունն է այն պահից, երբ անցյալ ամիս Փելոսին հանձնարարեց հետաքննություն սկսել այդ կապակցությամբ:
Սպիտակ Տան պաշտոնատարները հայտարարել են, որ Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ հետաքննությունները անօրինական են՝ Ներկայացուցիչների Պալատի քվեների բացակայության պատճառով: