Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի հրթիռային ծրագիրը
Ռուսաստանի փոխարտգործնախարարը մտահոգիչ է որակել ԱՄՆ-ի հրթիռային ծրագիրը:
Երեքշաբթի օրը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է. «ԱՄՆ-ը թևավոր հրթռիների արտադրության ծրագիրն իրականացնում է օգտվելով MK-41 պլատֆորմից: Մեզ այս հանգամանքն անհանգստացնում է, քանի որ նման պլատֆորմից հնարավոր է արձակել ցանկացած տեսակի հրթիռ»:
Նա հավելել է. «Խաղաղասիրության վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն անվստահելի են և Մոսկվան ուշադրությամբ վերլուծում է ԱՄՆ-ի ուղարկած ազդանշանները»:
ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքերով. «Ռուսաստանը պատրաստ է ցանկացած իրավիճակի՝ կապված Եվրոպայում ԱՄՆ-ի կարճ հեռահարության հրթիռների տեղակայման հետ»:
Գրուշկոն հավելել է, որ ԱՄՆ-ը փորձարկել է նաև Միջին և հեռահար հրթռիների մասին պայմանագրով արգելված հրթռիներ:
2019թ օգոստոսին, ԱՄՆ-ը դուրս եկավ վերոնշյալ պայմանագրից, ինչից հետո Ռուսաստանը նույնպես հայտարարեց դրանից դուրս գալու մասին: