Գերմանացիները պահանջում են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից
Գերմանիայում անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրի բնակիչների մեծ մասը պահանջում է Թուրքիային հեռացնել Հյուսիսատլանտյան դաշինքից:
Ինչպես հաղորդում «Դոյչե Վելե» լրատվական կայքը, DPA գործակալության խնդրանքով YouGov ինստիտուտի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Գերմանիայի բնակիչների մեծ մասը՝ 58 տոկոսը կողմ է ՆԱՏՕ-ից Թուրքիային վտարելուն՝ Սիրիայում այդ երկրի կողմից իրականացված ռազմական գործողությունների պատճառով: Ընդամենը 18 տոկոսն է դեմ ՆԱՏՕ-ից Թուրքիայի վտարելուն:
Գերմանիայի ձախամետ դիվանագետների մեծ մասը, այդ թվում SPD անվամբ ձախ չափավորական խորհրդարանական խմբի անդամները, պահանջում են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից:
Վերջին ամիսներին Թուրքիայի և ՆԱՏՕ-ում այդ երկրի գործընկերների միջև լարվածությունները սրվել են:
Լարվածությունների նոր փուլը սկսվեց ամռան սկզբին, երբ Անկարան գնեց ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր: