ԱՄՆ Կոնգրես.«Ռուսաստանն իրավունք չունի մասնակցել Մեծ Յոթնյակի առաջիկա գագաթաժողովին»
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով արգելել է Ռուսաստանի մասնակցությունը Մեծ յոթնյակի առաջիկա գագաթաժողովին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ալբիո Սայրեսը, չորեքշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ նշել է.«Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ձայների մեծամասնությամբ ընդունել են բանաձև, որով արգելվում է G7 -ի հանդիպումներին Ռուսաստանի մասնակցությունը»:
Հայտարարության մեջ ասված է.«Օգոստոս ամսին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել 2020 թվականի Մեծ յոթնյակի գագաթաժողովին, որը կայանալու է ԱՄՆ-ում, Սայերսն այդ բանաձևը ներկայացրեց Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին»:
Այնուամենայնիվ Թրամփը դեռևս չի հերքել 2020 թվականին Մեծ Յոթնյակի գագաթաժողովին Պուտինին հրավիրելու իր հայտարարությունը: