Հոլոքոստը մերժելու պատճառով, ԱՄՆ-ում դպրոցի տնօրենը հեռացվել է աշխատանքից
https://parstoday.ir/hy/news/world-i113059-Հոլոքոստը_մերժելու_պատճառով_ԱՄՆ_ում_դպրոցի_տնօրենը_հեռացվել_է_աշխատանքից
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող դպրոցներից մեկի տնօրենը Հոլոքոստի պատմության մասին Սպիտակ Տան պաշտոնական ընթերցումից հետո հակառակ կարծիք հայտնելու համար, հեռացվել է աշխատանքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2019 14:16 Asia/Tehran
  • Հոլոքոստը մերժելու պատճառով, ԱՄՆ-ում դպրոցի տնօրենը հեռացվել է աշխատանքից

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող դպրոցներից մեկի տնօրենը Հոլոքոստի պատմության մասին Սպիտակ Տան պաշտոնական ընթերցումից հետո հակառակ կարծիք հայտնելու համար, հեռացվել է աշխատանքից:

CNN լրատվական գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի «Բոկա Ռատոն» քաղաքի «Փալմ Բիչ» դպրոցի տնօրենների խորհուրդը, Հոլոքոստի մասին այս դպրոցի տնօրեն Ուիլիամ Լաթսոնի կարծիքները լսելուց հետո, նրան նախ զրկել են դպրոցում դասավանդելուց և ապա  հեռացրել աշխատանքից:

Լաթսոնն ասել է. «Չեմ կարող Հոլոքոստը պատմական իրականություն համարել»:

Հատկանշական է, որ այս դեպքւ տեղի է ունենում այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի պաշտոնյաները մշտապես հայտարարում են, որ ԱՄՆ-ում հարգվում է խոսքի ազատության իրավունքը ու անհատների կարծիքների տարբերությունը: 

Արևմուտքում Հոլոքոստը արգելված հարց է: Ոչ մի հետազոտողի չի թույլատրվում ուսումնասիրել այդ կապակցությամբ փաստաթղթերը և ներկայացնել փաստեր: