ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Թրամփի իմպիչմենտի օգտին
Նոյեմբեր 01, 2019 05:15 Asia/Tehran
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահին իմպիչմենտի ենթարկելու օգտին:
CBS լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ներկայացուցիչների պալատը, Նենսի Փելոսիի նախագահությամբ, 232 կողմ և 196 դեմ ձայներով, քվեարկել է նախագահի իմպիչմենտի օգտին:
Ներկայացուցիչների պալատը ընդունել է նաև բանաձև, որում մանրամասն նկարագրված է իմպիչմենտի գործընթացը:
Որոշմանը դեմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի բոլոր հանրապետական անդամները և երկու դեմոկրատական անդամ:
Սպիտակ Տան խոսնակ Ստեֆանի Գրիշամը հայտարարել է, որ իմպիչմենտի գործընթացն անօրինական, է հակասամանադրական և հակաամերիկյան:
Պիտակ