Հելոուինն արյան մեջ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, հելոուինի տոնակատարության ընթացքում տեղի ունեցած երկրորդ արյունալի հրաձգության հետևանքով, զոհվել և վիրավորվել է 14 հոգի:
Ուրբաթ օրը, Sputnik լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Կալիֆոռնիա նահանգի Օրինդա քաղաքում, հելոուինի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, զոհվել է առնվազն 4 և վիրավորվել՝ 10 մարդ:
ԱՄՆ ոստիկանությունը հայտարարել է. «Հրաձգությունը տեղի է ունեցել տոնակատարությունը կազմակերպելու համար վարձված բնակարանում: Դեպքի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է»:
Նախորդ երեշքաբթի օրը նույնպես, Կալիֆոռնիա նահանգի Լոնգ Բիչ շրջանում հելուուինի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հարձգության հետևանքով, զոհվել էր առնվազն երեք և վիավորվել՝ 9 մարդ:
ԱՄՆ-ում, հրաձգոթյան հետևանքով, ամեն տարի զոհվում կամ վիրավորվում են հազարավոր քաղաքացիներ:
Զենքի հզոր լոբբիի պատճառով, ԱՄՆ-ի ոչ մի կառավարության, մինչ այժմ չի հաջողվել ընդունել զենքի վաճառքը սահմանափակող օրենք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զենքի լոբբիի ամենախոշոր հովանավորն է: