Թրամփը կրկին վիրավորել է ընդդիմադիր լրատվամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i113312-Թրամփը_կրկին_վիրավորել_է_ընդդիմադիր_լրատվամիջոցներին
ԱՄՆ նախագահը հերթական անգամ իր թուիթերյան գրառման մեջ վիրավորել է ընդդիմադիր լրատվամիջոցներին, նրանց անվանելով կեղծ լուրեր արտադրողներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2019 14:54 Asia/Tehran
  • Թրամփը կրկին վիրավորել է ընդդիմադիր լրատվամիջոցներին

ԱՄՆ նախագահը հերթական անգամ իր թուիթերյան գրառման մեջ վիրավորել է ընդդիմադիր լրատվամիջոցներին, նրանց անվանելով կեղծ լուրեր արտադրողներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան իր էջում գրել է.««Վաշինգտոն Պոստ» թերթի հաղորդումը, որն արտացոլվել  է նաև CNN- ի կեղծ լրատվամիջոցում, ամբողջովին  սխալ  է: Դա ևս  կեղծ լուր է: Թերթը վկայակոչել է  անանուն աղբյուրների, որոնք ընդհանրապես գոյություն չունեն»:

CNN-ը և «Վաշինգտոն Պոստ»-ը հաղորդել են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը  արդարադատության նախարար Ուիլյամ Բարրին խնդրել Է անցկացնել հատուկ մամուլի ասուլիս և հրապարակայնորեն արդարացնել Զելենսկիի հետ իր  հեռախոսազրույցը, սակայն Բարրը հրաժարվել Է կատարել Թրամփի խնդրանքը:

Հուլիսի 25-ին իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցը բացահայտվելուց հետո, ԱՄՆ-ի Կոնգրեսում մեկնարկել է Թրամփի  իմպիչմենտի կապակցությամբ հետաքննությունը: 

Թրամփի հեռախոսազրույցի արտահոսքը ստացել է «Ուկրաինգեյթ» անվանումը: