Թրամփը կրկին վիրավորել է ընդդիմադիր լրատվամիջոցներին
ԱՄՆ նախագահը հերթական անգամ իր թուիթերյան գրառման մեջ վիրավորել է ընդդիմադիր լրատվամիջոցներին, նրանց անվանելով կեղծ լուրեր արտադրողներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան իր էջում գրել է.««Վաշինգտոն Պոստ» թերթի հաղորդումը, որն արտացոլվել է նաև CNN- ի կեղծ լրատվամիջոցում, ամբողջովին սխալ է: Դա ևս կեղծ լուր է: Թերթը վկայակոչել է անանուն աղբյուրների, որոնք ընդհանրապես գոյություն չունեն»:
CNN-ը և «Վաշինգտոն Պոստ»-ը հաղորդել են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արդարադատության նախարար Ուիլյամ Բարրին խնդրել Է անցկացնել հատուկ մամուլի ասուլիս և հրապարակայնորեն արդարացնել Զելենսկիի հետ իր հեռախոսազրույցը, սակայն Բարրը հրաժարվել Է կատարել Թրամփի խնդրանքը:
Հուլիսի 25-ին իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցը բացահայտվելուց հետո, ԱՄՆ-ի Կոնգրեսում մեկնարկել է Թրամփի իմպիչմենտի կապակցությամբ հետաքննությունը:
Թրամփի հեռախոսազրույցի արտահոսքը ստացել է «Ուկրաինգեյթ» անվանումը: