Մակրոն. ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է
https://parstoday.ir/hy/news/world-i113320-Մակրոն._ՆԱՏՕ_ի_ուղեղը_մահացել_է
Ֆրանսիայի նախագահը կասկած է հայտնել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ին վստահելու կապակցությամբ, նշելով, որ դաշինքն ուղեղի կաթված է ստացել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 08, 2019 08:32 Asia/Tehran
  • Մակրոն. ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է

Ֆրանսիայի նախագահը կասկած է հայտնել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ին վստահելու կապակցությամբ, նշելով, որ դաշինքն ուղեղի կաթված է ստացել:

Հինգշաբթի օրը հրապարակված «The Economist Weekly» - ին տված հարցազրույցում Էմանուել Մակրոնը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամներն ու եվրոպական երկրները իրենց պաշտպանելու համար այլևս չեն կարող ապավինել Միացյալ Նահանգներին:

Ֆրանսիայի նախագահը քննադատել է Վաշինգտոնի կողմից ռազմավարական որոշումների կայացման ժամանակ ՆԱՏՕ-ի մյուս անդամների հե համադրման բացակայությունը:

Առանց նշելու ԱՄՆ-ի անունը և անդրադառնալով Սիրիայի դեմ Թուրքիայի հարձակմանը, Մակրոնն ասել է. «Մենք ականատես եղանք ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից, առանց համադրման, մի տարածքի վրա հարձակման իրականացման, որտեղ մեր շահերը վտանգված են»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ճնշում է  գործադրում ՆԱՏՕ-ի մյուս անդամների վրա՝ իրենց ռազմական ծախսերն ավելացնելու նպատակով, ինչը դաշինքի ներսում տարաձայնությունների առիթ է տվել: